- Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Փոխեցին գլուխները» պատմվածքը։
- Կատարի՛ր տեքստի վերջում տրված առաջադրանքները։
Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն ես բառաչո՞ւմ եմ՝ բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ թաթով պոկեց Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց իրար:
Լավ է, որ այդ երկու սարսափելի երկվորյակների գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:
Առաջադրանքներ
- Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։ Ուսուցիչ Քերականը զվարճալի էր և հետաքրքրասեր: Նա ընկերություն էր անում երեխաների հետ:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։ Խառնեց, եկավ, դրեց, չարչարվեց, օգտագործեց:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Սպիտակ այծերը հաչում են անտառում: Գորշ գայլը գրում է դասարանում: Դեղին մուկը մլավում էր դասարանում:
- Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը բառաչում է:
Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր․․․ Նա երազում էր, որպեսզի հայտնվեր համեղ տորթի մեջ: Հանկարծ տան տիկինը եկավ, վերցրեց կարագը և գցեց հնդկաձավարի մեջ: Շշմած կարագը հուսախաբ եղավ: - Ի՞նչ կլիներ, եթե։
Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում, ես շատ կզարմանայի:
Եթե մուկը մլավեր, կատուն կհաչար:
Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ուրախ կլիներ:
Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ամեն ինչ կխառնվեր իրար:
- Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։
Առյուծը-մռնչում է
Ոչխարը- բառաչում է
Խոզը- խռխռում է
Հավը-
Այծը-մկկում է
Կատուն-մլավում է
Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.
տգեղ շերեփ
շատախոս հեռախոս
համեստ զանգակ
ամաչկոտ պղպեղ
լացկան արջ
թունավոր նարինջ
Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․
- Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
- Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր: