Մայրենիի ստուգատես

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա՝ Մայրենի, Ուսումնական ամառ, 21.10.2021
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ: Իմ բլոգը բաղկացած է 19 բաժնից: Ունեմ մի քանի քիչ օգտագործվող բաժիններ, օրինակ Իմ գրադարան բաժինը, քանի որ շատ քիչ եմ գիրք կարդում:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում: Ինձ դուր է գալիս Արևիկ Թաթոյանի բլոգը, քանի որ նա իմ լավ ընկերն է՝ Արևիկ Թաթոյանի բլոգ:
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: Իմ կարծիքով իմ բլոգը բավականին շատ նյութեր է պարունակում, իսկ մայրիկս կարծում է, որ բավականին հաջողված բլոգ է:
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։ Ես ընտրել եմ միջին դպրոցի հոգեբան Սուսաննա Չալիկյանի բլոգը՝ Սուսաննա Չալիկյանի բլոգ: Սուսաննան դպրոցում աշխատում է որպես հոգեբան, սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Տասներորդ դասարանում որոշել է դառնալ հոգեբան, այնուհետև սովորել է համալսարանում և ավարտելով վերադարձել է դպրոց արդեն որպես հոգեբան: Սուսաննան գտնում է, որ շատ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Ունի շատ կարևոր հատկություն՝ մարդկանց մեջ տեսնում է միայն լավ կողմերը:
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․ Ինձ հետաքրքրեց Ձիավարություն և հիպոթերապիա բաժինը և Ճամփորդություններ բաժինը, քանի որ շատ եմ սիրում ձիերին և ճամփորդել:
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։ Սուսաննա Չալիկյանը հաղթահարել է Արմաղանի բարձունքը և գնացել է քաղաքային ճամփորդություններին:
    -Առանձնացրո՛ւ մեկ նախագիծ, որ հավանել ես․․․ Ինձ շատ դուր եկավ Ձիավարություն և հիպոթերապիա նախագիխը:
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան/Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։ Ես առաջին դասարանից հաճախում եմ Արևելյան դպրոց-պարտեզը:
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ: Ինձ համար ուսումնառության ողջ շրջանում կարևոր է դպրոց հաճախելը, ընկերներիս հետ շփվելը: Ես երբեք չեմ մոռանա Արևելյան դպրոց-պարտեզը, իմ առաջին ուսուցչին, ընդհանրապես իմ բոլոր ուսուցիչներին, քանի որ նրանք շատ բարի են և համբերատար:
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։ Ես ինձ հետ տանում եմ ուսուցիչներիս մասին լավ տպավորություններ, վերնատունը, ագարակի մասին հիշողություններ, մեր դպրոցի բակը և ճաշարանը:
  • 3-րդ դասարանցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: Ձեզ սպասվում են շատ հետաքրքիր ճամփորդություններ, հետաքրքիր նախագծեր, կարևոր գիտելիքներ:
  • Արևելյան/Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գևոր րիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․ Ես ծառ չեմ տնկել, սակայն մայրիկիս համար մարտի 8-ի կապակցությամբ մի հետաքրքիր ծաղիկ եմ բերել դպրոցից:
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան/Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեության մասին Արևելյան/Հյուսիսային դպրոցում: Արևելյան դպրոցում Աշոտը անցել սկզբից շատ դժվար, իսկ հետո շատ ուրախ և հաճելի պահերով լի ուղի: Ես շատ գոհ եմ, որ իմ երեխան սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և հատկապես Արևելյան դպրոցում:

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին: Ես գիտեմ, որ Միջին դպրոցը մեծերի դպրոց է:
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց: Այո, ինձ շատ հետաքրքիր կլինի այնտեղ:
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին: Ես ճանաչում եմ միայն ընկեր Հասմիկին:
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը: Կցանկանայի, որ Միջին դպրոցը լիներ այնպիսին, ինչպիսին հիմա կա:

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Առավոտյան ես արթնանում եմ ժամը 6-ին, նախաճաշում եմ, լվացվում եմ, հագնվում եմ և իջնում եմ բակ և սպասում մայրիկիս: Այնուհետև գնում եմ դպրոց, դասեր եմ անում, դասերից հետո գնում եմ լողի, իսկ հետո վերադառնում եմ տուն: Ճաշում եմ և հանգստանում: Երեկոյան պատրաստում եմ հաջորդ օրվա դասերը և գնում եմ քնելու: Ես ամենաշատը սիրում եմ օրվա հանգստին հատկացված պահը: Սիրում եմ հաց ուտելը մանավանդ քաղցրավենիք: Որպես պարտականություն դասերս եմ անում: Ես կուզենայի շատ քիչ հեռախոսով զբաղվել, քանի որ դա միայն վնասում է ինձ:
2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
Ինձ շատ դուր է գալիս Մաշան և արջը մուտֆիլմի Մաշան: Նա շատ չարաճճի է և միշտ ինչ-որ պատմությունների մեջ է հայտնվում: Մուլտֆիլմի բոլոր սերիաները շատ զվարճալի են:

Մաշան և Արջը, ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ, ընդհանուր լսարանի համար։ Մուլտֆիլմը ստեղծվել է եռաչափ պատկերների օգնությամբ։ Մոդելավորման և շարժանկարի համար աշխատել է Autodesk Maya կոմպլեքսը։ «Անիմակորդ» ընկերությունը հովանավորել է մուլտսերիալի ստեղծմանը։ Մուլտսերիալը ցուցադրվում է նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Գերմանիայում։

Մաշան իր խառնվածքով և բնավորությամբ նման է «Ժիխարկա» մուլտֆիլմի հերոսին։ Այդ մուլտֆիլմի և «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ռեժիսորը հանդիսանում է Օլեգ Ուժինովը։

Մաշան բարի, հետաքրքրասեր, չարաճճի, պատասխանատու և անմիջական աղջիկ է։ Նրան հնչյունավորում է Ալինա Կուկուշկինան, իսկ անգլերեն տարբերակում՝ Էլսի Ֆիշերը։

  • Սիրում է շաքար փայտիկի վրա, քաղցրեղեն, խաղալ Արջի մրցանակներով և սկահակներով, խաղալ գնդակներով, նայել մուլտֆիլմեր, թռչել դույլով, տալ բազմաթիվ հարցեր, պատմել հեքիաթներ։
  • Առաջարկություններում երկու անգամ կրկնում է «արդեն» («уже»)։
  • Ունի մի շարք հմտություններ, որոնք բնորոշ չեն իր տարիքային երեխաներին։


3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Տխուր ավարտ՝ Կատուն անհամբեր սպասում էր Բոլոնիա հասնելուն, քանի որ այնտեղ նրան դիմավորելու էր մտերիմ ընկերը: Հասնելուն պես նա դուրս թռավ գնացքից, սակայն շատ հիասթափվեց, երբ տեսավ, որ ընկերը չէր եկել:

Ծիծաղելի ավարտ՝ Կատուն իրենից գոհ քայլում էր գնացքով և հանկարծ գնացքը անսպասելի կանգնեց, իսկ կատուն դուրս թռավ վագոնից: Բոլորը սկսեցին ծիծաղել նրա վրա: