Ամառային արձակուրդ

Ամառային արձակուրդի ընթացքում ընտանիքիս հետ մի քանի օրով գնացել էի Ջերմուկ: Ինձ այնտեղ շատ դուր եկավ: Եղանակը զով էր, իսկ երեկոյան նույնիսկ ցուրտ էր: Ամեն օր մենք զբոսնում էինք եղևնիների պուրակով: Իսկ երեկոյան նավակ էինք քշում: Ջրում բադիկներ կային, որոնց մենք կերակրում էինք:

Արձակուրդի ընթացքում գնացել եմ Սևան: Եղանակը անձրևոտ էր, և մենք չկարողացանք շատ մնալ այնտեղ: Ինձ շատ դուր եկան ճայերը, որոնց մենք կերակրեցինք գաթայի փշրանքներով:

Մի քանի օրով գնացել եմ Մոսկվա: Այնտեղ շատ գեղեցիկ և բարեկարգ այգիներ կային: Մոսկվայում հիանալի պայմաններ կային երեխաների ժամանցի համար:

Այս արձակուրդի ընթացքում մի փոքր ծուլացել եմ և կարդացել եմ մի քանի առակ: Շատ լավ հանգստացել եմ և պատրաստ եմ ուսումնական տարվա սկզբին:

Ճամփորդություն Գառնու տաճար

Այսօր մենք դասարանով գնացինք Գառնու տաճար: Սկզբից այցելեցինք Գառնու ջրերի գործարան: Այնտեղ տեսանք, թե ինչպես են կապսուլներից բարձր ջերմաստիճանի արդյունքում շշեր ստանում, այնուհետև այդ շշերը լցվում էին հյութերով, պիտակավորվում էին, որից հետո խմբավորվում էին և ուղարկվում պահեստ: Գործարանում մեզ հյուրասիրություն էին կազմակերպել: Բոլորիս տվեցին Գառնու գործարանի ջրեր և տարբեր հյութեր:

Հետո մենք գնացինք Գառնու տաճար, որտեղ Կոմիտասի երգերից երգեցինք, նկարվեցինք: Ծանոթացանք թագավորական բաղնիքին:

Իսկ վերջում գնացինք Քարերի սիմֆոնիա կոչվող վայր: Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր: Ժայռերի քարերը շատ յուրահատուկ դասավորվածություն ունեին: Քարերի արանքում թռչունները բույն էին հյուսել:

Ճիշտ է շատ շոգ էր և շատ հոգնեցի, բայց շատ տպավորված եմ այս ճամփորդությունից:

Վտանգավոր թափոններ

Վտանգավոր թափոնները իրենց ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկություններով վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Ուստի դրանք պահանջում են հատուկ վերաբերմունք:

Թափոնները լինում են պինդ, հեղուկ և գազային:

Թափոնների մշակումը դա տեխնոլոգիական շարժընթացների իրականացումն է, որի արդյունքում փոփոխվում է թափոնների քիմիական, ֆիզիկական կամ կենսաբանական հատկություննները:

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3կմ հյուսիս-արևմուտք՝ անտառապատ բլրի լանջին:

Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից:

Ճանապարհորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Այսօր դասարանով այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն ՛՛ Շրջված երազ՛՛ ներկայացումը դիտելու համար: Ինձ շատ դուր եկավ ներկայացումը և դերասանական կազմը: Պահեր կային շատ ծիծաղելի էր: Ներկայացումը յուրահատուկ էր, քանի որ բաղկացած էր Դոնալդ Բիսեթի մի քանի հեքիաթներից: Ես շատ տպավորված եմ և անհամբեր կսպասեմ հաջորդ այցելությանը:

Սուտլիկ որսկանը

Այսօր մենք դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Մենք դիտեցինք ՛՛Սուտլիկ որսկանը՛՛ ներկայացումը: Ես այնտեղ առաջին անգամ էի այցելում:  Ինձ դուր չեկավ այն, որ ձայները շատ բարձր էին, քանի որ ինձ բարձր ձայներ դուր չեն գալիս: Իսկ ներկայացումը ես հավանեցի: Դերասանները լավն էին, իսկ ներկայացումը հումորային էր և երաժշտական:  

Հետաքրքիր զբաղմունք

Երբ ես դպրոցից զալիս եմ տուն, շատ հոգնած եմ լինում: Հագնում եմ տնային հագուստս, ճաշում եմ և մի հետաքրքիր և օգտակար բանով եմ զբաղվում: Ես ունեմ ձկներ: Նստում եմ ձկների դիմաց և հետևում եմ նրանց: Դա շատ օգտակար զբաղմունք է, քանի որ հանգստացնում է իմ նյարդերը: Զեզ էլ խորհուրդ եմ տալիս ձկներ պահել և հետևել, թե ինչպես են նրանք լողում:

Իմ ամենաստացված ծննդյան օրը

Ես չեմ սիրում ծննդյան օրեր նշել, քանի որ ինձ դուր չի զալիս շատ աղմուկը և հրավառությունը: Սակայն ես շատ եմ սիրում մայրիկիս պատրաստած համեղ տորթերը: Այս տարի ես պատրաստվում եմ ծնունդս ընտանիքիս հետ անցկացնել բնության գրկում: Այնպես որ իմ ամենաստացված ծննդյան օրը դեռ առջևում է: