Хитрый козёл

Жили-были старик со старухой. У них был один козёл. Бежал он по полю, а навстречу ему волк. Козёл спрашивает у волка:

– Не видал ли ты двух волков-двух брателков?

– На что тебе-ко их?

– Подраться, побороться!

Испугался волк и говорит:

– Видел – они за двумя болотами.

Козёл опять побежал вдоль по дорожке и навстречу ему волк.

– Не видал ли ты двух волков-двух брателков?

– На что тебе-ко их?

– Подраться, побороться!

– Давай со мной бороться!

Козёл говорит:

– Давай разбежимся!

Согласился волк. Стал козёл разбегаться – да и убежал домой.

А волк и доныне его ждет в лесу.

Ճամփորդություն Mind Center զարգացման կենտրոն

Հինգշաբթի օրը դասարանով գնացինք Mind Center զարգացման կենտրոն: Այնտեղ մեզ լեգոներ բաժանեցին և ես պատրաստեցի ոստիկանական կետ: Ժամանակը շատ քիչ էր, և ես չհասցրեցի ավարտել աշխատանքը: Հետո մեզ սովորեցրեցին ռոբոտաշինություն: Մենք պլանշետով կարողացանք կառավարել մեքենա: Ինձ ամենաշատը դուր եկավ ռոբոտաշինությունը: Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:

Գույնզգույն թագավորություն

Հունվարյան ստուգատեսային ճամբարի ընթացքում մենք կարդացել ենք Մկրտիչ Արմենի Գույնզգույն թագավորություն վիպակը: Ես դեռևս ամբողջ գիրքը չեմ կարդացել, բայց ուզում եմ կարծիքս հայտնել այդ վիպակի մասին: Այս վիպակը այն մասին է, թե ինչպես կարող են իրականանալ մարդկանց ամենադժվար իրականացվող երազանքները: Վիպակի հերոսներից են՝ Իլե Տրապնան, Նուրիսը, Ակիրսը, Կնանտը, Խարունա տատը, Տավա Նեման, Չինտամը: Ամենից շատ ինձ դուր եկավ Իլե Տրապնան, քանի որ նա շատ բարի, աշխատսեր, նպատակասլաց և ընկերասեր տղա էր: Ես չհավանեցի Չինտամին, քանի որ նա շատ չար, բամբասկոտ և վախկոտ էր: Ես չէի ուզենա ապրել Սպիտակ թագավորությունում, քանի որ այնտեղ միշտ ձմեռ էր: Եթե ես կարողանայի, ապա Սպիտակ թագավորույթունը կդարձնեի Գույնզգույն:

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Երեկ մենք դասարանով գնացինք Ապարանի ջրամբար սահնակ քշելու: Առավոտյան ժամը 10:00-ին դպրոցից երթուղային ավտոմեքենայով մենք շարժվեցինք: Ճանապարհը տևեց մոտավորապես 50 րոպե: Ինչքան մոտենում էինք, այնքան կարող էինք տեսնել ձմռան գեղեցիկ պատկերներ՝ ձյունածածկ սարեր, ձյան ծանրությունից ներքև թեքված ծառերի ճյուղեր, երկար տարածություն, որտեղ միայն փայլփլուն ձյունն էր: Այդ պատկերը շատ նման էին Գույնզգույն թագավորություն վիպակի Սպիտակ թագավորությանը: Ես շատ վառ տպավորություններ ստացա երեկվա ճամփորդությունից: Մենք սահնակ քշեցինք, ձյան մեջ թավալվեցինք և վայելեցինք ձմեռվա այդ հրաշքը: Ինձ այնքան դուր եկավ երեկվա ճամփորդությունը, որ ես խնդրել եմ իմ հայրիկին, որ ինձ և եղբորս տանի Ապարանի ջրամբար:

Урок 17

1.Щука, щётка, щенок.

2. Капусута, морковь, свёкла, лук, картофель – овощи. Из этих овощей можно сварить вкусный борщ. А вот летом готовят зелёный боркладщ или щи. В такой борщ кладут щавель.

3. Гонщик участвует в автомобильных гонках.

Барабанщик играет на барабане.

Болельщик поддерживает любимую футбольную команду.

Автозаправщик заправляет машину бензином.

4.Два щенка, щека к щеке,

Щиплют щётку в уголке.

Тощий немощный Кощей

Тащит ящик овощей.

Ճամփորդություն փոքր Էյնշտեյն գիտական թանգարան

Երեկ մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի փոքր Էյնշտեյն գիտական թանգարան: Սա իմ երկրորդ ճամփորդությունն է դասարանիս հետ: Ես շատ տպավորված եմ և ուրախ եմ, որ գնացի այդ ճամփորդության: Բոլոր երևույթներն էլ շատ հետաքրքիր էին, բայց ամենաշատը ինձ դուր եկավ օդը ներկելու երևույթը: Դա սեղանի նման մի սարք էր, որի մեջտեղում անցք էր արված: Երբ ձեռքերով հրում էիր այդ անցքի շուրջը արված շրջանակին, այդ անցքից դուրս էր մղվում օդը: Ընկեր Անին անցքի մեջ սկզբից լցրեց եռման ջուր, իսկ այնուհետև շատ սառը վիճակում գտնվող ազոտ:  Մենք գիտենք, որ օդի կազմի մեջ մտնում է ազոտ: Եվ երբ ձեռքերով սեղմում էինք այդ շրջանակը, օդի սպիտակ ամպ էր դուրս գալիս: Դա նման էր ժայթքող հրաբուխի: Անհամբեր կսպասեմ հաջորդ ճամփորդությանը:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում, ցավոք, չեմ մասնակցել ճամփորդություններին:

Սիրով մասնակցում եմ ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբերին մայրիկիս օգնությամբ:

Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ծանոթացել ենք բազմանիշ թվերին, լուծել ենք բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ: Մայրենիի դասաժամին կարդացել և քննարկել ենք հետաքրքիր ստեղծագործություններ, կատարել ենք բառային և տեքստային աշխատանքներ, սովորել ենք բանաստեղծություններ, հորինել ենք պատումներ: Երաժշտության պարապմունքների ընթացքում սովորել ենք աշխատանքային, հոգևոր, ամանորյա երգեր:

Մենք շատ ենք մարզվում, պարան ցատկում, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում, ձգումներ և կախումներ ենք անում, բակային խաղեր ենք խաղում, բարձունքներ ենք հաղթահարում: Մենք արդեն երրորդ դասարանցի ենք և վարում ենք անհատական բլոգներ: Իմ բլոգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբերի, տեսանյութեր ենք պատրաստել:

Իմ կարծիքով այս ուսումնական տարվա ընթացքում ես ունեցել եմ շատ հաջողություններ՝ նախկինում ես չէի մասնակցում մարմնակրթության, երգի դասերին, իսկ այժմ

մասնակցում եմ, նախկինում ես դասաժամերին շատ վատ էի ինձ պահում, իսկ հիմա աշխատում եմ չխանգարել, սկսել եմ շատ ավելի լավ կարդալ, քան նախկինում էի կարդում: Մի խոսքով սկսել եմ բավականին հաջող ձևով ներառվել դպրոցի առօրյային:

Այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ հետևյալ բացթողումները՝ ես այդպես էլ չսովորեցի բազմապատկման աղյուսակը և եթե ավելի աշխատասեր լինեի, կարող էի շատ ավելի լավ սովորեի:

Ես սկզբից ընտրել էի նկարչություն և դա ինձ շատ դուր էր գալիս, բայց հետո նկարչությունը փոխվեց կավագործության: Ինձ դուր չի գալիս կավը, քանի որ այն կպնում է ձեռքերիս, և այդ պատճառով ես կավագործության դասաժամերին պլաստիլին եմ տանում և խաղում: Ես որոշել եմ, որ այս անգամ կընտրեմ մարմնակրթություն: