Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում, ցավոք, չեմ մասնակցել ճամփորդություններին:

Սիրով մասնակցում եմ ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբերին մայրիկիս օգնությամբ:

Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ծանոթացել ենք բազմանիշ թվերին, լուծել ենք բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ: Մայրենիի դասաժամին կարդացել և քննարկել ենք հետաքրքիր ստեղծագործություններ, կատարել ենք բառային և տեքստային աշխատանքներ, սովորել ենք բանաստեղծություններ, հորինել ենք պատումներ: Երաժշտության պարապմունքների ընթացքում սովորել ենք աշխատանքային, հոգևոր, ամանորյա երգեր:

Մենք շատ ենք մարզվում, պարան ցատկում, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում, ձգումներ և կախումներ ենք անում, բակային խաղեր ենք խաղում, բարձունքներ ենք հաղթահարում: Մենք արդեն երրորդ դասարանցի ենք և վարում ենք անհատական բլոգներ: Իմ բլոգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբերի, տեսանյութեր ենք պատրաստել:

Իմ կարծիքով այս ուսումնական տարվա ընթացքում ես ունեցել եմ շատ հաջողություններ՝ նախկինում ես չէի մասնակցում մարմնակրթության, երգի դասերին, իսկ այժմ

մասնակցում եմ, նախկինում ես դասաժամերին շատ վատ էի ինձ պահում, իսկ հիմա աշխատում եմ չխանգարել, սկսել եմ շատ ավելի լավ կարդալ, քան նախկինում էի կարդում: Մի խոսքով սկսել եմ բավականին հաջող ձևով ներառվել դպրոցի առօրյային:

Այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ հետևյալ բացթողումները՝ ես այդպես էլ չսովորեցի բազմապատկման աղյուսակը և եթե ավելի աշխատասեր լինեի, կարող էի շատ ավելի լավ սովորեի:

Ես սկզբից ընտրել էի նկարչություն և դա ինձ շատ դուր էր գալիս, բայց հետո նկարչությունը փոխվեց կավագործության: Ինձ դուր չի գալիս կավը, քանի որ այն կպնում է ձեռքերիս, և այդ պատճառով ես կավագործության դասաժամերին պլաստիլին եմ տանում և խաղում: Ես որոշել եմ, որ այս անգամ կընտրեմ մարմնակրթություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *