Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

փրկեցին- ազատեցին, գույները- երանգները, թանձր- խիտ, մաքառել- կռվել, բերրի-առատ

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը՝ հայրենասեր:

բ. Միշտ ճշմարիտ է խոսում՝ ճշմարտասեր:

գ. Ինքն իր վրա վստահ է՝ ինքնավստահ:

դ. Սիրում է երաժշտություն՝ երաժշտասեր:

ե. Իր պարտականությունները ճանաչում է՝ պատճանաչ:

զ. Ինքն իրեն շատ է հավանում՝ ինքնահավան:

է. Գաղտնիքը պահել գիտե՝ գաղտնապահ:

զ. Նուրբ ճաշակ ունի՝ նրբաճաշակ:

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք, էգուց-վաղը, տկլոր-մերկ, բարիշել-հաշտվել, ջահել-երիտասարդ, պոզ-եղջյուր,  սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանօրյա, թխվածք, ութսուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *