Ինչպես եմ որոշում կայացնում:Իմ նպատակները:

Մի օր ես որոշեցի առանց մայրիկի գնալ անծանոթ

վայր զբոսնելու: Սակայն լավ էր, որ մայրիկս ինձ շուտ գտավ, որովհետև ես կարող էի կորել:

Ես գրեթե իմ բոլոր որոշումները կայացնում եմ ծնողներիս հետ խորհրդակցելով:

Ես ունեմ մի քանի նախասիրություն: Դրանցից են գեղեցիկ այգիներում զբոսանքները: Շատ եմ սիրում ինքնագնաց և հեծանիվ քշել: Շատ եմ սիրում համեղ թխվածքներ ուտել:

Իմ ամենամեծ նպատակը բժիշկ դառնալն է: Ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ:

Աշխատանք և հանգիստ

Աշխատանքը և հանգիստը շատ կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում: Օրինակ ես շատ եմ սիրում օգնել մայրիկիս խոհանոցում, հատկապես, երբ նա համեղ թխվածքներ է պատրաստում: Իսկ հանգստի ամենասիրելի ձևը ինձ համար դա զբոսանքն է գեղեցիկ այգիներում ընտանիքիս հետ:

Մկստան

Մկստանը գտնվում էր անտառում: Մկստանի բնակիչները մկներն էին: Այն շատ տգեղ էր: Մկստանում ցուրտ էր ու մութ: Այնտեղից աղբի հոտ էր գալիս: Այնտեղ շատ աղբ կար, թափթփված էր և կեղտոտ: Ես չէի ցանկանա ապրել Մկստանում, քանի որ այնտեղ շատ կեղտոտ էր և շատ մութ:

Նամակ արջին

Սիրելի արջ, ես ուզում եմ պատմել մկների մասին, որոնք ժողով էին կազմակերպել: Մի ծեր մուկ կանչել էր բոլոր մկներին, որ որոշեին, թե ինչպես ազատվեին կատվից: Նրանք որոշեցին մի զանգ կախել կատվի վզից, որ կատուն հենց շարժվի, զանգը հնչի և մկները իմանան կատվի մոտենալու մասին: Քանի որ նրանք բոլորը վախկոտ էին, ոչ ոք չհամաձայնեց կախել կատվի վզին այդ զանգը: Այսպես ավարտվեց մկների ժողովը:

Օրվա ռեժիմ

07:00-Արթնանալ

 07:00-07:30-խաղալ հեռախոսով

07:30-08:00-նախաճաշել,լվացվել,հագնվել

08:00-08:20-խաղեր տան բակում

08:20-գնալ դպրոց

09:00-13:35-դպրոց

13:35-14:30-վերադարձ տուն

14:30-15:30-լվացվել,հագնվել,ճաշել

15:00-16:30-հանգիստ,տարբեր խաղեր

16:30-18:00-դասեր

18:00-18:15-ընթրիք

18:30-21:00-դասեր

21:00-21:30-լվացվել,հագնվել,քնել