Քննարկվող հարցեր՝
1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում: Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ: Օրինակ է, երբ ես քայլում եմ, երբ ավտոմեքենա շարժվում է և այլն:
3. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին: Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:
4. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝ ա. շարժվում, բ. մնում դադարի վիճակում: Օրինակ սեղանի նկատմամբ գիրքը մնում է դադարի վիճակում, իսկ դրսում կանգնած մարդու նկատմամբ այն շարժվում է:
5. Ի՞նչն են անվանում նյութական կետ: Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
6. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ: Օրինակ ինքնաթիռը, որը թռչում է մեծ բարձրության վրա, համարվում է նյութական կետ, իսկ թուղթը, որը գցում են վերևից ներքև, համարվում է ոչ նյութական կետ:
7.Հետևյալ ո՞ր դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.
ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;
բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը;
գ) դիտարկվում է Լուսնի պտույտը Երկրի շուրջը;
դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:
8. Կարելի՞ է երկրագունդը համարել նյութական կետ: Այո, կարելի է համարել, սակայն որոշակի պայմաններում:
9. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ: Հետագիծ կոչվում է այն որով շարժվում է տվյալ մարմինը:
10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ: Օդում թռչող ինքնաթիռի հետագիծը ուղղագիծ է, իսկ թղթի վրա նկարած կոր գիծը կորագիծ է:
11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:
12. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ:
13. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից: Հետագիծը ցույց է տալիս՝ որտեղով է շարժվել մարմինը։
Անցած ճանապարհը ցույց է տալիս՝ քանի մետր է անցել մարմինը։
14. Կհանդիպե՞ն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են: Հետագծերի հատվելը դեռ չի նշանակում, որ նյութական կետերը հանդիպելու են։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք միաժամանակ լինեն նույն կետում։
15. Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը: