Գործնական աշխատանք

1. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմներ չլինեն:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե ագահ չլինեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե զբամունք չլինի:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե լավ սովորես:

2. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ չարանան:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե շատ դասեր չունենանք:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ավարտվեն աշխարհի բոլոր պատերազմները:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բեզին չլինի:

3. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, խառնաշփոթ կառաջանա:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, նրանք ռոբոտ կդառնան:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, խելացի կդառնաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, շատ լավ կլինի:

4. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, շատ հետաքրքիր կլինի:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես երջանիկ կլինեմ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, շատ անհետաքրքիր կլինի:
Եթե ժամանակ ունենամ, շատ կզբոսնեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *