Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս– Խաչեն հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:

Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ էին: Մտերիմ էին միմյանց հետ նրանց կանայք և ընտանիքները: Նրանք իրար շատ լավ զգում էին, երբ Հովհաննեսը լավ չէր, Աղայանը զգում էր դա, իսկ Աղայանի մահը նախազգացել էր Թումանյանը: Նրանք երկուսն էլ շատ էին սիրում գյուղը, իսկ ծանր պահերին օգնում էին գյուղացիներին: Շատ հայրենասեր էին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *