Պատում ճամփորդությունից

Այսօր դասարանով գնացինք Շենգավիթ պատմահնագիտական թանգարան: Այնտեղ մենք շատ հետաքրքիր բաներ տեսանք: Մենք տեսանք, թե ինչպես են ապրել մարդիկ բրոնզե դարում: Պեղումների ժամանակ հնէաբանները գտել էին բաժակներ, ափսեներ, գործիքներ, ասեղներ, զարդեր, մեծ կուժեր: Դրսում կարողացանք հիանալ մեր քաղաքով: Այնտեղ մի փոքրիկ եկեղեցի կար: Վերադառնալիս մտանք եկեղեցի և բոլորս աղոթեցինք՝ ցանկանալով խաղաղություն և առողջություն աշխարհի բոլոր մարդկանց: Շատ հետաքրքիր ճամփորդություն ստացվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *